ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Հիլարի Քլինթոնի հիմնադրամի նկատմամբ
APA Azeri Press Agency

ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Հիլարի Քլինթոնի հիմնադրամի նկատմամբ

[ 05 Հունվար 2018 12:00 ]

Բաքու-ԱՊԱ: Զուգահեռ սկանդալի՝ կապված անձնական էլեկտրոնային փոստի գործածմամբ Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հետ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցել է նոր հետաքննության անցկացման, որով ծրագրված է պարզել Քլինթոնի ընտանիքի հիմնադրամի հնարավոր մասնակցության փաստերի առկայությունը մեքենայություններում կամ որևէ քաղաքական կամ այլ անօրինական գործողություններում այն շրջանում, երբ Քլինթոնը եղել է ԱՄՆ պետքարտուղար:

Հաղորդվում է, որ հետաքննությունն անցկացնում են ՀԴԲ աշխատակիցներն Արկանզաս նահանգում, որտեղ հիմնվել է հիմնադրամը։ Նրանք անցած ամիս հարցաքննել են առնվազն մեկ վկայի։

Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ առաջիկա շաբաթներին սպասվում է «հավելյալ գործունեություն»։

Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հանձնարարել է դաշնային ավագ դատախազներին ուսումնասիրել որոշ հարցեր, ներառյալ ենթադրյալ անօրինական գործարքները՝ կապված Քլինթոնի ընտանիքի հիմնադրամի հետ։