Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և Ռազմական դատախազությունը պլան են ստորագրել
APA Azeri Press Agency

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը և Ռազմական դատախազությունը պլան են ստորագրել

[ 05 Հունվար 2018 15:03 ]

Բաքու-ԱՊԱ: Պաշտպանության նախարարության և Ռազմական դատախազության միջև՝ 2018 թ. ադրբեջանական բանակում իրավակարգի և ռազմական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև հանցագործության դեպքերի կանխման նպատակով համատեղ գործունեության պլան է ստորագրվել:

Պլանի համաձայն որոշվել են նախատեսված միջոցառումների անցկացման ժամանակն ու վայրը, ինչպես նաև պատասխանատու անձինք:

Հանդիպումների շրջանակներում, որոնք նախատեսված են տարվա ընթացքում անցկացնել միավորումներում, զորամասերում և հատուկ ռազմական ուսումնական հաստատություններում զինծառայողների հետ, անցկացվելու են՝ անձնակազմի իրավական գիտելիքների բարձրացմանը, կարգապահության ու իրավակարգի ամրապնդմանը, ինչպես նաև առկա խնդիրների վերացմանը ուղղված համապատասխան միջոցառումներ: