Նշվել է Հորադիզի օպերացիայի 24-րդ տարեդարձը - ՖՈՏՈ
APA Azeri Press Agency

Նշվել է Հորադիզի օպերացիայի 24-րդ տարեդարձը - ՖՈՏՈ

[ 06 Հունվար 2018 10:07 ]

Բաքու-ԱՊԱ: Նշվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացված Հորադիզի օպերացիայի 24-րդ տարեդարձը:

 Հորադիզի օպերացիային մասնակցած վետերանները նախ Պատվո ծառուղում այցելել են Հեյդար Ալիևի շիրիմին, հետո՝ Շեհիդների ծառուղում այցելել են Ադրբեջանի ազգային հերոս Էլխան Զուլֆուգարովի և այդ օպերացիայի ժամանակ զոհված այլ զինվորականների շիրիմին:    

Զորամասի նախկին հրամանատար, պահեստի գնդապետ Շաիր Ռամալդանովը նշել է, որ Հորադիզի օպերացիայի արդյունքում հայկական օկուպացիայից ազատագրվել է ավելի քան 20 բնակավայր, այդ թվում՝ Հորադիզ ավանը և Ջոջուգ Մարջանլը գյուղը:

«2016 թվականի ապրիլին հակառակորդին հուժկու հարված հասցվեց: Ապրիլյան մարտերը Հորադիզի օպերացիայի շարունակությունն էր: Այդ հարվածից հակառակորդը դեռ չի կարողացել ուշքի գալ»: