Սամեդ Սեյիդովը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխության մասին
APA Azeri Press Agency

Սամեդ Սեյիդովը՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կազմի փոփոխության մասին

[ 06 Հունվար 2018 11:09 ]

Բաքու-ԱՊԱ: «ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության կազմում փոփոխությունները կատարվել են ռոտացիոն կարգով»:

Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովը:  

Նա նշել է, որ կառույցի հունվարյան նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը կմասնակցի նոր կազմով:

«Սա նորմալ գործընթաց  է ԵԽԽՎ անդամ պետություններում: Ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված են Ուլվիյա Աղաևան, Էլշադ Հասանովը և Ասիմ Մոլլազադեն: Պատվիրակության նախկին անդամներ Էլխան Սուլեյմանովը, Էլշան Մամեդովը և Մուսլիմ Մամեդովը կշարունակեն իրենց գործունեությունը այլ ուղղություններում»: