Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցություններից հոգնածության մասին
APA Azeri Press Agency

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ ԵՄ մտնելու վերաբերյալ բանակցություններից հոգնածության մասին

[ 06 Հունվար 2018 12:00 ]

Բաքու-ԱՊԱ: Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիպ Էրդողանը հայտարարել է երկրի «հոգնածության» մասին՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններից։ Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ բանակցություններից հետո։

«Թուրքիան 54 տարի սպասել է ԵՄ դռան մոտ, թուրք ժողովուրդը շատ է հոգնել այս բանակցություններից։ Հնարավոր է մեզ որոշակի քայլի դրդեն, քանի որ Անկարան չի պատրաստվում անվերջ խնդրել, որ իրեն Եվրամիության կազմում ընդգրկեն»,– ասել է Էրդողանը։

Դեկտեմբերի վերջին, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին Թուրքիայի համար հնարավորություն չի տեսնում ԵՄ անդամ դառնալու։ 2017 թվականի աշնանը ԵՄ–ն կրճատեց եվրաինտեգրման համար Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնության ծավալները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների հետ։