Ավելացել է Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների թիվը
APA Azeri Press Agency

Ավելացել է Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների թիվը

[ 10 Հունվար 2018 10:00 ]

Բաքու-ԱՊԱ: Պլանի համաձայն, ռոտացիոն կարգով՝ 70 զինծառայողներից բաղկացած ադրբեջանական բանակի խաղաղապահների խումբը՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության կազմում ծառայությունը շարունակելու համար հունվարի 9-ին մեկնել է Աֆղանստան:

Այդ երկրում կայունության ու անվտանգության ապահովման կարևորության հաշվառմամբ, ՆԱՏՕ-ն՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունում ուժերի քանակի ավելացման հետ կապված՝ դիմել է անդամ երկրներին և Դաշինքի գործընկեր երկրներին: