ԵԱՀԿ նախագահ. Մենք կաջակցենք ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը
APA Azeri Press Agency

ԵԱՀԿ նախագահ. Մենք կաջակցենք ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը

[ 11 Հունվար 2018 16:31 ]

Բաքու-ԱՊԱ: ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը մտադիր է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար 2018 թ. աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Այդ մասին հայտարարել է՝ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության (ԵԱՀԿ) կազմակերպության գործող նախագահ, Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անժելինո Ալֆանոն՝ Վիեննայում Մշտական խորհրդի նիստում հրապարակելով 2018 թ. իր գործունեության առաջնահերթությունները:

«Մեր ուշադրությունը բևեռված է մնում բոլոր չլուծված հակամարտությունների վրա»,- հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Նա նշել է, որ 2018 թ. ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Իտալիան մտադիր է՝ ինտենսիֆիկացնել ԵԱՀԿ երկրների միջև երկխոսությունը, դա առանցքային սկզբունքներից մեկն է:

ԵԱՀԿ-ում Իտալիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններից մեկը Ա. Ալֆանոն անվանել է՝ Մինսկի պայմանավորվածության կատարման շրջանակներում Ուկրաինայում ճգնաժամի լուծումը: