Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հետ լավ հարաբերությունների մասին
APA Azeri Press Agency

Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ինի հետ լավ հարաբերությունների մասին

[ 12 Հունվար 2018 10:00 ]

Բաքու-ԱՊԱ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրություն է արտահայտել, որ գտնվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ լավ հարաբերություններում, չնայած նրանց փոխադարձ հրապարակավ վիրավորանքներին։

Պարբերականի խմբագրակազմի կարծիքով՝ դա կարող է լինել Կորեական թերակղզու խնդիրների դիվանագիտական լուծում որոնելու մեկնարկի ազդանշան։

«Հնարավոր է՝ ես շատ լավ հարաբերություններ ունեմ Կիմ Չեն Ինի հետ։ Ես մարդկանց հետ կապ եմ պահպանում։ Կարծում եմ՝ դուք զարմացած եք»,-ասել է Թրամփը։

Բացի այդ, Թրամփը մեկնաբանել է իր նախկին խորհրդական Ստիվեն Բենոնի մասնակցությունը լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքին՝ անվանելով դա «դավաճանություն»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իրանի, Հյուսիսային Կորեայի հարցը, ինչպես նաև պայմանավորվել Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հնարավոր հանդիպման շուրջ։