Ադրբեջանում երկու նոր պետական գործակալություն է ստեղծվել
APA Azeri Press Agency

Ադրբեջանում երկու նոր պետական գործակալություն է ստեղծվել

[ 13 Հունվար 2018 11:00 ]

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կառավարման կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին:

Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանն առընթեր Պետական ծովային ադմինիստրացիայի բազայի հիման վրա ստեղծվել է Պետական ծովային գործակալություն, իսկ Քաղաքացիական ավիացիայի պետական վարչության բազայի հիման վրա՝ Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալություն:  

Նախագահի կարգադրության հետ կապված Նախարարների կաբինետին տրվել են համապատասխան հանձնարարություններ: