Ադրբեջանի արժութային պահուստները մինչև 2019-թվականը կհասնեն 46 մլրդ դոլարի
APA Azeri Press Agency

Ադրբեջանի արժութային պահուստները մինչև 2019-թվականը կհասնեն 46 մլրդ դոլարի

[ 03 Փետրվար 2018 10:17 ]

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի արժութային պահուստների ծավալը 2018-ին կավելանա մինչև 45,9 մլրդ դոլար, կանխատեսում են Sberbank Investment Research ընկերության վերլուծաբանները:

2015-2016 թթ. անկումից հետո՝ 2017-ին Ադրբեջանի արժութային պահուստները սկսեցին աճել: Աճի միտումները կպահպանվեն նաև 2018 թվականին», - նշում են Sberbank Investment Research-ի վերլուծաբանները։ Sberbank Investment Research-ի գնահատմամբ՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները մինչև 2019 թվականը կկազմեն 6 մլրդ դոլար (2017-ի վերջի դրությամբ կազմում էր 5,3 մլրդ դոլար), իսկ Ադրբեջանի Պետնավթհիմնադրամի (ԱՀՊՆՀ) ակտիվները՝ 39,9 մլրդ դոլար (2017-ի վերջի դրությամբ՝ 35,8 մլրդ դոլար):