Իլհամ Ալիևը հաստատել է Թուրքիայի հետ ստորագրված մի շարք համաձայնագրեր
APA Azeri Press Agency

Իլհամ Ալիևը հաստատել է Թուրքիայի հետ ստորագրված մի շարք համաձայնագրեր

[ 06 Փետրվար 2018 12:01 ]

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի կրթության նախարարության և Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի վավերացման մասին:

Երկրի ղեկավարը կարգադրություն է ստորագրել նաև Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև արտոնյալ առևտրի վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ստորագրված՝ անասնակերային մշակաբույսերի սերմերի արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման մասին: