Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ին կոչ է արել բազմապատկել ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ
APA Azeri Press Agency

Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ին կոչ է արել բազմապատկել ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ

[ 07 Փետրվար 2018 10:28 ]

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիտ Բրինքին,։

Խոսելով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին՝ Մամեդյարովը կարևորել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից խնդրի՝ ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևերի շրջանակներում, արդարացի լուծման ուղղությամբ ջանքերի բազմապատկումը:   

Նախարարը նշել է, որ ուժի կիրառմամբ միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու փորձերն անընդունելի են:  

Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ: