Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. ԼՂ հակամարտությունը ծրագրվում է լուծել փուլային կարգով
APA Azeri Press Agency

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. ԼՂ հակամարտությունը ծրագրվում է լուծել փուլային կարգով

[ 09 Փետրվար 2018 13:00 ]

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում է ավելի վճռական և գործուն քայլեր հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

Ֆրանսիական Le Journal Du Parlement ամսագրին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը,։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին, սակայն համարում ենք, որ այս հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են ավելի վճռական և գործուն քայլեր: Համատեղ ուժերով մշակվել է խնդրի փուլային կարգավորման ճանապարհային քարտեզը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: