Մինսկի խումբը՝ լարվածությունը թուլացնելու կոչ է անում Բաքվին ու Երևանին
APA Azeri Press Agency

Մինսկի խումբը՝ լարվածությունը թուլացնելու կոչ է անում Բաքվին ու Երևանին

[ 12 Փետրվար 2018 12:30 ]

Բաքու-ԱՊԱ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել տարածաշրջան այցի արդյունքների մասին, որի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:

Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել՝ ոչ վաղուց շփման գծում մարդկանց զոհվելու վերաբերյալ:  Համանախագահները կողմերին կոչ են անում՝ լրացուցիչ քայլեր նախաձեռնել լարվածության թուլացման համար, ինչպես դա համաձայնեցվել է Ժնևում և պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասվում է հայտարարության մեջ: Դրանից բացի, միջնորդները կոչ են անում կողմերին՝ ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից ու պրովոկացիոն գործողություններից:  Նրանք կրկին անգամ հայտարարել են՝ Հելսինկիի եզրափակիչ ակտի, այդ թվում նաև ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում կողմերին օգնելու իրենց վճռականության մասին»,- նշվում է փաստաթղթում:  Համանախագահները ողջունել են՝ ներկայիս ընտրական ժամանակաշրջանի հաշվառմամբ կողմերի՝ ինտենսիվ բանակցությունները շարունակելու մտադրությունը: