Վթարի ենթարկված АН-148 ինքնաթիռի ուղևորների շարքում եղել է մեկ ադրբեջանցի
APA Azeri Press Agency

Վթարի ենթարկված АН-148 ինքնաթիռի ուղևորների շարքում եղել է մեկ ադրբեջանցի

[ 12 Փետրվար 2018 13:09 ]

Բաքու-ԱՊԱ։ Ռուսաստանում վթարի ենթարկված՝ «Սարատովի ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռի ուղևորների շարքում եղել է մեկ ադրբեջանցի՝ Նամիգ Գահրամանովը:

Ինքնաթիռի ուղևորների ցուցակը հրապարակվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքում։ Նշենք, որ կիրակի օրը կործանվել է՝ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակաjանից դեպի Օրսկ թռչող «Սարատովի ավիաուղիներ»-ի «Ан-148» ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վթարի արդյունքում փրկվածներ չկան: