Հայաստանի դիվերսիոն խմբի սադրանքը. Հակառակորդը հետ է շպրտվել
APA Azeri Press Agency

Հայաստանի դիվերսիոն խմբի սադրանքը. Հակառակորդը հետ է շպրտվել

[ 12 Փետրվար 2018 14:18 ]

Բաքու-ԱՊԱ։ Հայ-ադրբեջանական սահմանի խախտման նպատակով հակառակորդի կողմից՝ Գազախի շրջանում իրագործված հերթական սադրանքը անհաջողության է մատնվել, հայտնում է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Փետրվարի 11-ին առավոտյան հակառակորդը օգտվելով մառախուղից, ադրբեջանական բանակի առաջապահ դիրքեր ներթափանցման փորձեր է ձեռնարկել: Մեր դիրքերի ուղղությամբ շարժվող՝ Հայաստանի զինված ուժերի՝ հետախուզադիվերսիոն խմբի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ժամանակին հայտնաբերվել է վերահսկման տեխնիկական միջոցների կողմից և նրա տեղաշարժումը վերահսկողության տակ է վերցվել մեր ԶՈՒ-ի ստորաբաժանումների կողմից:

Ձեռնարկված կանխիչ միջոցների արդյունքում կանխվել է՝ Հայաստանի հետախուզական խմբի առաջխաղացումը:

Հակառակորդը ստիպված եղել նահանջել՝ թողնելով իր ավտոմեքենան: Այնուհետև իր դիրքեր նահանջող հակառակորդը կրակ է բացել «ՈւԱԶ»-ի վրա՝ ոչնչացնելով այն: