Հաստատվել է Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների պլանը
APA Azeri Press Agency

Հաստատվել է Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների պլանը

[ 12 Փետրվար 2018 17:12 ]

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կարգադրությամբ հաստատվել է Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների պլանը։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կարգադրությամբ հաստատվել է Խոջալուի ցեղասպանության 26-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների պլանը։

Միջոցառումների պլանում նախատեսված են՝ Բաքու քաղաքի Խաթայիի շրջանում, Գյորանբոյի շրջկենտրոնում և Աղջաքենդ ավանում Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձաններին ծաղկեպսակների դրման արարողության անցկացումը, Խոջալուի ցեղասպանության հետ կապված՝ արտասահմանյան երկրներում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատներում, ներկայացուցչություններում և սփյուռքի կազմակերպություններում միջոցառումների, մամլո ասուլիսների, հիշատակի հարգման ծիսակատարությունների անցկացումը և այլն, արտասահմանյան ու տեղական զանգվածային լրատվամիջոցներով թեմայով նյութերի տարածումը:

Փաստաթղթի համաձայն, երկրում գործող կրոնական աղանդների ու կառույցների միջոցով Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու ծիսակատարություններ են կազմակերպվելու, հիմնարկներում ու կազմակերպություններում, թատերա-համերգային հրապարակներում, ցուցասրահներում, բարձրագույն ու միջնակարգ ուսումնական հաստատություններում տեղի կունենա հիշատակի երեկոներ, կկազմակերպվեն գեղարվեստական ու ֆոտոցուցահանդեսներ, հանդիպումներ ականատեսների հետ, կցուցադրվեն ազգային անկախության համար պայքարին նվիրված փաստագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Քաղաքներում և շրջաններում (Բաքվում, Սումգաիթում, Գյանջայում, Մինգեչևիրում, Շեքիում, Գյորանբոյում, Բարդայում, Սամիրաբադում, Գեյչայում, Զագաթալայում, Օգուզում, Բալաքանում), որտեղ ժամանակավոր տեղավորված են խոջալուցիները՝ հանդիպումներ կանցկացվեն պետական կառույցների ղեկավարների, Միլլի Մեջլիսի պատգամավորների և մտավորականության ներկայացուցիչների հետ։

Փետրվարի 26-ին ուսումնական հաստատություններում առաջին դասերը կնվիրվեն Խոջալուի ցեղասպանությանը, այդ օրը ժամը 17։00-ին՝ երկրի ողջ տարածքում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք կմատուցվի Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին, հանրապետության քաղաքներում և շրջաններում, գյուղերում և ավաններում կիջեցվեն Ադրբեջանի պետական դրոշները։