Moody s-ը 2018-ին Ադրբեջանում տնտեսության աճ է կանխատեսում
APA Azeri Press Agency

Moody s-ը 2018-ին Ադրբեջանում տնտեսության աճ է կանխատեսում

[ 13 Փետրվար 2018 11:00 ]

Բաքու-ԱՊԱ։ 2018-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կարող է աճել 1,5 տոկոսով, համարում են Moody’s միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները:

Զեկույցում նշված է, որ 2017-ի սկզբներին նավթի գնի աճը նպաստեց Ադրբեջանի տնտեսության կայունացմանը: «Նավթի ներկայիս գինը՝ 65-70 դոլար 1 բարելի դիմաց, կաջակցի Ադրբեջանի տնտեսության զարգացմանը», - ասված է Moody’s-ի զեկույցում։  Moody’s-ը նաև նշում է, որ Ադրբեջանն ունի արտարժույթի բավականին մեծ պահուստներ, ինչը հնարավորություն է տալիս ամբողջովին մարել երկրի արտաքին պարտքը: