ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում
APA Azeri Press Agency

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում

[ 15 Մայիս 2018 12:07 ]

Բաքու-ԱՊԱ: ԵԱՀԿ առաքելությունն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Խոջավենդի շրջանի տարածքում:

Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Մարտին Շուստերը:  

Շփման գծի հակառակ կողմից՝ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ գտնվող ադրբեջանական տարածքներից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Օգնիեն Յովիչը, Գենադի Պետրիկան և Սայմոն Թիլերը: