Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանցի ձյուդոիստը դարձել է աշխարհի չեմպիոն

Բաքու-ԱՊԱ: Զագրեբում շարունակվում է ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Մրցաշարի երկրորդ օրը գորգ են դուրս եկել Ադրբեջանի 7 ներկայացուցիչներ:

Հիդայեթ Հեյդարովը (73 կգ) նվաճել է ոսկե մեդալ: Նա պարտության է մատնել Ճապոնիայի, Իտալիայի, Ղազախստանի, Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:

Կանանց մրցաշարում Նազաքեթ Ազիզովան (52 կգ) կիսաեզրափակիչ գոտեմարտում զիջել է իր ճապոնացի մրցակցին և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նա պարտության էր մատնել Մարոկկոյի, Իսպանիայի, Ռումինիայի և Մոնղոլիայի ներկայացուցիչներին: 

Նշենք, որ մրցումների առաջին օրը արծաթե մեդալներ էին նվաճել Նաթիգ Գուրբանլըն (55 կգ) և Քյարամեթ Հուսեյնովը (60 կգ):

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301