Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը՝ Իսլամական համերաշխության IV խաղերում գրավել է առաջին տեղը

Բաքու-ԱՊԱ: Բաքվում ավարտվել են Իսլամական համերաշխության IV խաղերը։

Մեր երկրի մայրաքաղաքում կազմակերպված մրցաշարը ավարտվել է թենիսիստների մրցումներով։

Այսպիսով որոշվել են՝ Իսլամիադայի 268 մեդալների հավաքածուների տերերը։ 11 օրվա ընթացքում 40 երկրների ներկայացուցիչները նվաճել են 269 ոսկե, 267 արծաթե, 350 բրոնզե մեդալներ՝ ընդամենը 886 մրցանակ։ Իսկ մրցումների 14 մասնակից երկրները Բաքվից հեռանում են դատարկաձեռն։

Այդ մեդալներից 162-ը նվաճել են ադրբեջանցի մարզիկները։ Մենք, մեդալների ընդհանուր քանակով հետ ենք մնացել Թուրքիայից (192), սակայն ոսկե մեդալների թվով մեր երկիրը դարձել է Իսլամիադայի հաղթող։ Դրանով հանդերձ, մեր երկիրը առաջին անգամ դարձել է գերմարզական միջոցառման հաղթող։ Մեր նախկին լավագույն նվաճումը եղել է այն, որ 2 տարի առաջ մենք 2-րդ տեղն ենք գրավել Եվրոպական խաղերի ժամանակ։

Ադրբեջանի հավաքականը շարունակել է Իսլամիադայի ավանդույթները։ Այսպես, Խաղերի հաղթողներ են դարձել կազմակերպող երկրները՝ 2005 թ. Սաուդյան Արաբիան, 2013 թ. Ինդոնեզիան։ Սակայն ոսկե մեդալների թվով Ադրբեջանը առաջ է անցել այդ երկրներից և սահմանել է բացարձակ ռեկորդ։ Մեր հավաքականը չտեսնված արդյունք սահմանելով Իսլամիադայի ժամանակ, նվաճել է 75 չեմպիոնական տիտղոսներ։ Ռեկորդային են դարձել նաև Թուրքիայի հավաքական կողմից նվաճված 195 մեդալները։

Մեր հավաքականը 75 ոսկե մեդալների հետ մեկտեղ, արժանացել է նաև 50 արծաթե և 37 բրոնզե մեդալների։ Երկրորդ տեղը գրաված Թուրքիան մեզնից հետ է մնացել 4 ոսկե մեդալով։ Առաջին «եռյակը» 98 մրցանակներով եզրափակել է Իրանը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301