Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահին ներկայացվել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևը

Բաքու-ԱՊԱ։ Այսօր, Հեյդար Ալիևի կենտրոնում՝ Ադրբեջանի Ազգային Օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) ստեղծման 25-ամյա հոբելյանին նվիրված տոնական արարողություն է անցկացվել։

Արարողությանը մասնակցել են՝ Ադրբեջանի պետության ղեկավար, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և ընտանիքի անդամները։ Հոբելյանական արարողության մասնակիցները ջերմությամբ են դիմավորել նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային։ Պետության ղեկավար, Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել արարողության ժամանակ։ Այնուհետև ելույթ է ունեցել՝ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գործադիր նախագահ Ժանեզ Կոչիժանչիչը։ Նա ԱՕԿ-ի ստեղծման 25-ամյակի առթիվ, Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի հատուկ պարգևներն է հանձնել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային և Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեին։ Այնուհետև ելույթ է ունեցել՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը։ Մարիուս Վիզերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է հանձնել Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի բարձրագույն պարգևը՝ ոսկե մեդալը։ Պետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ժանեզ Կոչիժանչիչին և Մարիուս Վիզերին՝ բարձրագույն պարգևների համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027