Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանն իսկապես ուժեղ սպորտային երկիր է». Նախագահ

Բաքու- ԱՊԱ։ Այս տարի ադրբեջանցի մարզիկները մեր ժողովրդին ուրախացրեցին մեծ հաղթանակներով:

Ադրբեջանում սպորտը զարգանում է արագ տեմպերով: Ամեն տարի մեր մարզիկները բարձր արդյունքներ են գրանցում միջազգային տարբեր մրցաշարերում: Այս տարի ադրբեջանցի մարզիկները բոլոր միջազգային մրցաշարերում նվաճել են 851 մեդալ, որից 374-ը՝ ոսկի: Մեդալների թիվը նախորդ տարվա համեմատ ավելի շատ են: Դա ցույց է տալիս, որ սպորտի զարգացումը կրում է դինամիկ բնյս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը 2017 թվականի սպորտային արդյունքներին նվիրված արարողությանը, որն անցկացվել է Ազգային օլիմպիական կոմիտեում (ԱՕԿ):

«Այս տարի մենք շատ հաղթանակներ ենք ունեցել: Դրանց թվում ես կուզենայի նշել մի քանի իրադարձություններ: Մեր շախմատիստները դարձան Եվրոպայի եռակի չեմպիոն: Սա մեծ հաղթանակ է, որը խոսում է այն մասին, որ մեր մարզիկները պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին են բարձրանում և' ըմբշամարտում, և' թիմային, և' մտավոր խաղերում:  Այս տարի ադրբեջանական սպորտային դպրոցի սան Ռամիլ Գուլիևը պատմության մեջ առաջին անգամ դարձավ թեթև ատլետիկայի աշխարհի չեմպիոն: 

Սա նույնպես պատմական հաղթանակ է: Իհարկե, չի կարելի չնշել մեր ֆուտբոլիստներին: Մեր հարազատ «Ղարաբաղ»-ը առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլին: Սա ադրբեջանական ֆուտբոլի մեծ հաղթանակն է: Թիմն ըստ արժանվույն ներկայացրեց մեր երկիրը, մեր ժողովրդին, Ղարաբաղը այս մրցաշարում:  

Հիշում եմ, երբ մենք կառուցում էինք Օլիմպիական մարզադաշտը, ոմանք կարծիք էին հայտնում, թե նման մեծ մարզադաշտը մեզ պետք չէ, մենք չենք կարող լցնել այն: Սակայն կյանքը ցույց տվեց, որ «Ղարաբաղ»-ի խաղին այցելել է 60 հազար հանդիսատես: 

Այսօր Բաքվի Օլիմպիական մարզադաշտը աշխարհի լավագույն մարզադաշտերից է: Պատահական չէ, որ մի քանի տարի հետո ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի այս մարզադաշտում:  Բացի այդ, Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կանցկացվեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մի քանի խաղեր», - նշել է երկրի ղեկավարը:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277