Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ավարտվել է «Բաքվի մարաթոն-2016»-ը

Կիրակի կայացել է «Բաքվի մարաթոն-2016»-ի հաղթողների պարգևատրման արարողությունը, որը կազմակերպվել է Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ:

Տղամարդկանց շրջանում «Բաքվի մարաթոն-2016»-ի հաղթող է դարձել մեր հայրենակից Նամիկ Ասադովը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Դամենիան, իսկ երրորդ տեղը՝ Թուրալ Սադըգլըն:  

Կանանց շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Ռաիդա Ասլանովան, երկրորդ տեղը՝ Բաքվում բնակվող Մեծ Բրիտանիայի քաղաքացի Նատաշա Պետերսոնը, իսկ երրորդ տեղը՝ Ռաքսանա Ռաջաբլին:     

Բարեգործական բնույթ կրող միջոցառմանը մասնակցել է ավելի քան 7000 մարդ: Բացի Ադրբեջանի քաղաքացիներից՝ մարաթոնին մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնք ապրում և աշխատում են Ադրբեջանում:  

Մարաթոնի շրջանակում հավաքված ֆինանսական միջոցները կուղղվեն Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագծին, որը կապված է ծնողական խնամքից զուրկ երեխաների հետ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272