Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Բաքվում կայացել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը»

Բաքու-ԱՊԱ: Մարմնամարզության ազգային արենայում կայացել է Շախմատի 42-րդ համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցել են՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Բաքվի շախմատային օլիմպիադայի կազմակերպչական կոմիտեի նախագահ Յագուբ Էյուբովը, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը և կազմակերպության մյուս ներկայացուցիչները, շախմատի աշխարհի չեմպիոններ, պետության և կառավարության պաշտոնական անձինք։

Բաքվում սեպտեմբերի 2-ին մեկնարկված Օլիմպիադան պատմության մեջ  մտավ, որպես Ադրբեջանում մինչև հիմա կազմակերպված ամենազանգվածային մրցույթը։ Այդ վարկանիշային մրցույթում պայքարել են 175 երկրներից 181 տղամարդկանց և 142 կանանց թիմեր։ Սա Օլիմպիադայի պատմության մեջ մասնակից երկրների թվով ռեկորդային ցուցանիշ է։ Այդ Օլիմպիադային Ադրբեջանը ներկայացվել է 3 տղամարդկանց և 3 կանանց թիմերով։

11 մրցաշարերից բաղկացած տղամարդկանց մրցումներին՝ իր ակտիվում 20 միավոր ունեցող ԱՄՆ-ի հավաքականը նվաճել է հաղթողի կոչումը։ Նույն քանակությամբ միավոր ունեցող Ուկրաինայի թիմը գրավել է երկրորդ տեղը։ Իսկ Ռուսաստանի հավաքականը 17 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։

Մեր հիմնական թիմը իր ակտիվում ունենալով 15 միավոր՝ մրցույթը ավարտել է 12-րդ տեղում։ Երկրորդ թիմը 14 միավորով գրավել է 26-րդ տեղը, իսկ երրորդ թիմը՝ 13 միավորով 49-րդ տեղը։

Կանանց մրցումներում հաղթողի կոչումը 20 միավորով նվաճել են Չինաստանի շախմատիստուհիները։ Լեհաստանի թիմը 17 միավորով զբաղեցրել է երկրորդ, Ուկրաինայինը՝ երրորդ տեղը։

Ադրբեջանի հիմնական թիմը մրցույթը 16 միավորով ավարտել է 8-րդ տեղում։ 13 միավոր հավաքած երրորդ թիմը գրավել է 30-րդ, իսկ երկրորդ թիմը՝ 32-րդ տեղը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301