Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ֆաթմա Սամուրա. ՖԻՖԱ-ն առաջին անգամ կին գլխավոր քարտուղար ունի»

Բաքու-ԱՊԱ: Սենեգալի ներկայացուցիչ Ֆաթմա Սամուրան նշանակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար:

Սա առաջին անգամն է, որ ֆուտբոլային գլխավոր կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնը կին է ստանձնում:

Սամուրան Նիգերիայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով եւ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչն է:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքով, Ֆաթմա Սամուրան միջազգային փորձով եւ տեսլականով կին է, որը կարողանում է ստեղծել եւ ղեկավարել թիմեր:

Անցած տարի ՖԻՖԱ-ում ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով Էթիկայի հանձնաժողովի կողմից ֆուտբոլային գործունեությունից հեռացված Ժերոմ Վալկեից հետո ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն էր գերմանացի Մարկուս Կատտները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0827
 
RR
0.0301