Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ՖԻԴԵ-ի նախագահն առաջարկել է շախմատային խաղի միջոցով հասնել փոխըմբռնման

Բաքու–ԱՊԱ; ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է ֆեդերացիայի հովանավորչությամբ անցկացնել շախմատային օնլայն խաղ` Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նրա խոսքով՝ շախմատն օգնում է հասնել փոխըմբռնման:

Իլյումժինովն առաջին հերթին հայտնել է այդ միտքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով իր խոսքով մեծ հաճույքով ընդունել է այդ գաղափարը:

«Մայիսի 24-ին կհանդիպեմ Ադրբեջանի նախագահի հետ և կառաջարկեմ այդ միտքը: Հայաստանը և Ադրբեջանը կխաղան կոլեկտիվում և յուրաքանչյուր ցանկացող կարող է մասնակցել և քայլ անել համացանցի միջոցով»,- ասել է Իլյումժիրովը: 

«Դա կարող է նպաստել ժողովուրդների փոխադարձ վստահությանը: Երբ հին հույներն անցկացնում էին Օլիմպիական խաղեր բոլոր պատերազմները դադարում էին: Հույս ունեմ շախմատը և սպորտը, ինչպես բոլոր ժամանակներում ծառաել են աշխարհի միավորմանը` այնպես էլ հիմա կօգնեն: Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի ժամանակ շախմատիստները օրինակ են ծառայում այլ երկրների համար, որ պետք է ապրել խաղաղությամբ, առավել ևս հիմա, երբ ամբողջ աշխարհում 100-ից ավելի զինված հակամարտություններ են տեղի ունենում»,- ասել է նա: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0827
 
RR
0.0301