Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Գուրբան Գուրբանովը նշանակվել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Բաքու-ԱՊԱ: Գուրբան Գուրբանովը նշանակվել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ, ասված է ԱՖՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Գուրբանովը ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները կստանձնի դեկտեմբերի 6-ին, երբ կավարտվի ներկայիս գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի պայմանագրի ժամկետը:   

ԱՖՖԱ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացել է ԱՖՖԱ-ի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչի նշանակման հարցը:  

Գուրբան Օսման օղլու Գուրբանովը ծնվել է 1972 թվականի ապրիլի 13-ին՝ Զագաթալայի շրջանում: Նա ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 65 հանդիպում, խփել է 14 գոլ: 2008 թվականի օգոստոսից հանդիսանում է Աղդամի «Ղարաբաղ» ակումբի գլխավոր մարզիչը:  

2017 թվականին Գուրբանովի գլխավորած «Ղարաբաղ»-ը անցավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Գուրբան Գուրբանովը նաև սպորտի վարպետ է ըմբշամարտ մարզաձևում: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285