Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Ադրբեջանը արժանի տեղ է գրավել համաշխարհային օլիմպիական ընտանիքում»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ վոլեյբոլի կանանց Եվրոպայի առաջնությունում չորրորդ տեղ գրաված Ադրբեջանի հավաքականին։

Նախագահ Իլհամ Ալիևը մեր հավաքականին շնորհավորել է՝ վոլեյբոլի կանանց Եվրոպայի առաջնությունում արժանի ելույթի առթիվ։

Պետության ղեկավարը ասել է, որ մեր ազգային թիմի ելույթը ուրախություն է պարգևել բոլոր երկրպագուներին. «Դա շատ հետաքրքիր սպորտային պայքար էր։ Առաջնությունը կրկին անգամ ցուցադրել է մեր կանանց վոլեյբոլի մակարդակը։ Ընդհանուր առմամբ, վոլեյբոլի կանանց Եվրոպայի առաջնությունը անցել է շատ հաջող, կազմակերվածությունը եղել է շատ բարձր մակարդակի վրա։ Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարությունը և մյուս հյուրերը նույնպես նշել են դա»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ առաջնությունը անցկացվել է ոչ միայն Բաքվում, այլ նաև մեր երկրի տարածաշրջանում՝ Գյոյգյոլ քաղաքում, ինչը ցուցադրում է մեր սպորտային ենթակառուցվածքի զարգացումը։

«Նման դինամիկ զարգացումը անհնար կլիներ՝ առանց սպորտի բոլոր ձևերի, այդ լթվում նաև վոլեյբոլի համար ստեղծված լավ պայմանների։ Ադրբեջանը արժանի տեղ է գրավել համաշխարհային օլիմպիական ընտանիքում։ Սա միջազգային կառույցների՝ այդ թվում նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից՝ մեր երկրին տված գնահատականն է»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301