Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև.«Մենք Բաքվում ողջ աշխարհին կցուցադրենք իսլամական աշխարհի միասնությունը և մեր միասնությունը կկրկնապատկի մեր ուժը»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում իսլամական համերաշխության համար:

Այդ մասին չորեքշաբթի Կասպիից սկսված՝ «Բաքու2017» Իսլամական համերաշխության IV խաղերի ջրային ճամփորդության բացման արարողությանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը ասել է, որ Ադրբեջանում Իսլամական համագործակցության կազմակերպության գծովմի շարք խոշոր միջոցառումներ են անցկացվել:

«Մենք բազմաթիվ միջոցառումներ, շնորհանդեսնեը, ցուցահանդեսներ ենք անցկացնում աշխարհում իսլամական մշակույթի քարոզման համար: Մենք ուզում ենք, որպեսզի աշխարհը իմանա ու տեսնի , որ Իսլամը դա կրոն է, գթասրտության կրոն է»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը: 

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը ունի հնագույն մշակույթ և նա հպարտանում է դրանով:

«Այս տարի Ադրբեջանում հայտարարվել է «Իսլամական համերաշխության տարի»: Եվ դա մեր կողմից առաջ քաշված կարևոր նախաձեռնություն է՝ բոլոր մահմեդական երկրների էլ ավելի համախմբման համար: Այսօր բոլոր մահմեդական երկրները պետք է ցուցադրեն միասնություն, համերաշխություն: Վստահ եմ, որ հաջորդ ամսում անցկացվելիք Խաղերը կվերածվեն մեծ սպորտային տոնի և կարտացոլեն մեր բարեկամությունը: Բոլոր մահմեդական երկրները 10 օրվա ընթացքում Բաքվում՝ իրեն ց ներկայացուցիչների միջոցով 
սերտ կապեր կհաստատեն միմյանց հետ: Մենք Բաքվում ողջ աշխարհին կցուցադրենք իսլամական աշխարհի միասնությունը և մեր միասնությունը կկրկնապատկի մեր ուժը»,- ասել է պետության ղեկավարը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288