Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Իսլամիադա. Ադրբեջանը մեդալների թիվը հասցրել է 99-ի»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի հավաքականը Իսլամիադայի 6-րդ օրը ավարտել է 99 մեդալով:

Ադրբեջանցի մարզիկները այդ օրը նվաճել են 6 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ:

Մեր մարզիկները աչքի են ընկել լողի, թեթև ատլետիկայի, ըմբշամարտի, հրաձգության և թաեքվոնդոյի մրցումներում:

Այսպիսով, Ադրբեջանի հավաքականը նվաճած մեդալների թիվը հասցրել է 99-ի: Մեր հավաքականի ակտիվում կա 50 ոսկե, 29 արծաթե և 20 բրոնզե մեդալ: Ադրբեջանին 50-րդ ոսկե մեդալը բերել է թաեքվոնդիստ Ռադիկ Իսաևը: Ընդհանուր թիմային հաշվարկում
Ադրբեջանը առայժմ երկրորդ տեղում է, Թուրքիայից (54, 45, 38-137) հետո: Երրորդ տեղում է Իրանի հավաքականը (14, 17, 23-54):

Ընդհանուր առմամբ, մինչև հիմա խաղարկվել է մեդալների 166 հավաքածու: Պարգևատվել են 33 երկրների մարզիկները, իսկ 20 երկրների ներկայացուցիչները կանգնել են պատվո հարթակի ամենավերին աստիճանին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301