Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մեհրիբան Ալիևա. «Մեզ համար մեծ պատիվ է Իսլամական համերաշխության խաղերը ընդունելը»

Բաքու-ԱՊԱ: Այսօր մենք միավորել ենք ողջ մահմեդական աշխարհը։

Այդ մասին Իսլամական համերաշխության IV խաղերի բացման պաշտոնական արարողությանը իր ելույթում ասել է՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իսլամական համերաշխության IV խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահ Մեհրիբան Ալիևան։

Նշելով, որ Խաղերի կազմակերպումը մեծ պատիվ է հանդիսանում Ադրբեջանի համար, Մեհրիբան Ալիևան սրտանց ողջունել է հազարավոր մարզիկներին և չորս մայրցամաքներից ժամանած մեր մայրաքաղաքի հյուրերին։

Երախտագիտություն հայտնելով Իսլամական համերաշխության սպորտի ֆեդերացիային նրա համար, որ IV Խաղերի անցկացումը վստահվել է Բաքվին՝ նա ասել է. «Իսլամական համերաշխության «Բաքու-2017» խաղերը հանդիսանում են Ադրբեջանի դինամիկ զարգացման նոր պայծառ էջը և միջազգային սպորտային հանրության համար հերթական պատմական իրադարձություն։ Մեր կողմից սպորտի մեջ կատարված խոշոր ներդրումները հնարավորություն են տվել յուրացնել համաշխարհային մակարդակով առկա փորձը, ստեղծելով կառույցներ ու ենթակառուցվածք՝ մեծ ժառանգություն են ապահովել ապագայի համար։ Այսօր մենք միավորել ենք ողջ մահմեդական աշխարհը։ Ադրբեջանը ուրախ է իր վրա վերցնելու այս բարձր առաքելությունը»։

Ընդգծելով, որ երկրի մուլտիկուլտուրալային պատմությունը հանդիսանում է մեր տոլերանտ հասարակության կարևորագույն մասը՝ Մեհրիբան Ալիևան նշել է, որ Ադրբեջանը ուրախ է մահմեդական պատմության և ժառանգության մասը լինելու, կիսվելու մահմեդական արժեքներով։ Այս Խաղերի սեղծագործական տարրերը՝ մեդալներից սկսած, որոնցով կպարգևատրվեն մարզիկները՝ մինչև բացման ու փակման արարուղությունը, կքաջալերեն մեր հարուստ մշակույթը։
«Ողջունում եմ մեր բոլոր կամավորներին։ Մենք հպարտանում ենք ձեզնով։ Ձեր անձնվիրությունը, բարիությունն ու վճռականությունը հնարավորություն են տալիս անցկացնել այս Խաղերը։ Սրտանց երախտագիտություն եմ հայտնում ձեզ։ Մահմեդական աշխարհի մարզիկներ՝ անչափան ուրախ եմ ձեզ այստեղ, որպես մեր հյուրեր տեսնելուց։ Ողջ Ադրբեջանը ձեզ հետ է, հաջողություններ է մաղթում ձեզ։ Սա ձեր Խաղերն են։ Առաջիկա տաս օրերի ընթացքում մեր երկիրը կլինի ձեր տունը։ Այս երեկո, ես ձեր առջև ելույթ եմ ունենում մեր երկրի ողջ նվաճումների համար հպարտության զգացումով»,- ասել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ իր ելույթն ավարտելով հետևյալ խոսքերով. «Մեր ուժը՝ համերաշխության մեջ է։ Այս ոգևորող մեսիջը մեր խաղերը կհղի Ադրբեջանի սահմաններից շատ հեռու»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0849
 
RR
0.0301