Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Պեդրոն կոտրված քթի պատճառով չի խաղա Լիվերպուլի դեմ»

Բաքու: ԱՊԱ- ՍՊՈՐՏ: Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հաղորդել է, որ իսպանացի հարձակվող Պեդրոն չի մասնակցի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը:

«Պեդրոն չի խաղա «Լիվերպուլի» դեմ: Նա չի մասնակցել մարզմանը, քանի որ տանը կոտրել է քիթը: Նա ինձ ասաց, որ տանն ընկել է եւ կոտրել է այն: Սակայն առաջիկա օրերին Պեդրոն կսկսի մարզվել»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «Goal»-ը:
 
Հնարավոր է, որ Պեդրոյին այսուհետ անհրաժեշտ կլինի պաշտպանիչ դիմակ:
 
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրած 41 խաղում իսպանացին խփել է 9 գոլ ու կատարել 3 արդյունավետ փոխանցում:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0827
 
RR
0.0301