Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը արդեն 24 տարի նավթագազային հատվածում հաջողությամբ համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը զգալի ազդակ է հաղորդում Եվրոպայի էներգետիկ ոլորտի կայունության ապահովմանը, չորեքշաբթի Բաքվում՝ Caspian Oil & Gas Միջազգային XXIV խորհրդաժողովում իր ելույթի շրջանակներում ասել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը:

Նախարարի խոսքով, Ադրբեջանը արդեն 24 տարի նավթագազային հատվածում հաջողությամբ համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ և իրագործում է տարբեր խոշոր նախագծեր:

Այդ համագործակցության արդյունքում սկսվել է՝ Ադրբեջանում խոշոր նավթագազային հանքավայրերի՝ «Ազերի-Չըրագ-Գյունեշլի» և «Շահ Դենիզ»-ի մշակումը»,- ասել է Ն. Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը զգալի ազդակ է հաղորդում՝ Եվրոպայի էներգետիկ կայունության հասնելու ձգտումներին:

«Ադրբեջանը իրագործում է այնպիսի նախագծեր, որոնք շատ կարևոր են Եվրոպայի համար: Պատճառը նրանում է, որ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան հիմնական դեր է խաղում Եվրոպայի անվտանգության մեջ և Ադրբեջանը պատրաստ է կատարել այդ դերը»,- ասել է Ն.Ալիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9963
 
RR
0.0287