Լրահոս
աճ
Ամենաընթերցված

3,8 մլն մանաթ միջոցներ են հատկացվել Սաաթլիի շրջանի բարեկարգման համար

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել Սաաթլը-Մուսալը-Դելիլեր-Նովրուզլու ավտոմոբիլային ճանապարհի շինարարության համար։

Ըստ կարգադրության՝ Սաաթլը-Մուսալը-Դելիլեր-Նովրուզլու ավտոմոբիլային ճանապարհի շինարարության նպատակով, որը միացնում է 12 հազար ընդհանուր բնակչություն ունեցող 6 բնակավայրեր, «Ազերավտոյոլ» ԲԲԸ-ին կհատկացվի 3,8 մլն մանաթ:   

Նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել սույն կարգադրությունից բխող բոլոր հարցերը:

Երկրի ղեկավարը կարգադրություն է ստորագրել նաև Սաաթլիի շրջկենտրոնում գտնվող բոլոր բազմահարկ շենքերի հիմնանորոգման մասին:

Այդ նպատակով Սաաթլիի գործադիր իշխանությանը կհատկացվի 3 մլն մանաթ:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել ֆինանսավորումը: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288