Լրահոս
աճ
Ամենաընթերցված

9,6 մլն մանաթ է տրամադրվել Աղդաշի շրջանում ավտոճանապարհի շինարարության համար

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Աղդաշի շրջանում Նեհրախալիլ-Քյոթանարխ-Ջարդամ-Թոֆիգի-Շամսաբադ ավտոմոբիլային ճանապարհի շինարարության վերաբերյալ միջոցների մասին:

Կարգադրության մեջ ասվում է, որ 13 հազար բնակիչ ունեցող, 7 բնակավայրերն իրար կապող՝ ավտոմոբիլային ճանապարհի շինարարության նպատակով՝ 2018 թ. պետբյուջեում ավտոմոբիլային ճանապարհների շինարարության ու վերակառուցման համար նախատեսված միջոցներից՝ ավտոմոբիլային ճանապարհների Պետգործակալությանը տրամադրվելու է 9,6 մլն մանաթ:

Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է ապահովել կարգադրության մեջ նախատեսված միջոցների ֆինանսավորումը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027