Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանը 1 մլրդ դոլարի Boeing տիպի ինքնաթիռներ է պատվիրել»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը և ամերիկյան Boeing ավիատիեզերական կորպորացիան՝ տաս մարդատար Boeing-737 MAX ինքնաթիռներ գնելու մասին պայմանագիր են ստորագրել։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում, ապրիլի 14-ին՝ Silk Way Airlines-ի նախագահ Զաուր Ախունդովի և Boeing ընկերության ավագ փոխնախագահ Մարտի Բենտրոտի կողմից։ Ստորագրման արարողությունը ներկա են եղել՝ AZAL-ի նախագահ Ջահանգիր Ասկերովը և Ադրբեջանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ռոբերտ Սեկուտան։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար։

ԱՄՆ-ի արտահանման-ներմուծական բանկի (Ex-Im Bank) հետ նախնական քննարկումների հիման վրա, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ՝ օդանավերի ձեռք բերման գործարքի ֆինանսավորումը կիրագործվի առանց պետական երաշխավորության ներկայացման։ Նշենք, որ Ադրբեջան ժամանակակից Boeing-737 MAX օդանավեր մատակարարելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարվա ամռանը՝ Մեծ Բրիտանիայում «Farnborough Airshow - 2016» ավիատիեզերական ցուցասրահի շրջանակներում։ Նորագույն սերնդի առաջին երկու ինքնաթիռները կմատակարարվեն 2018 թ. վերջին, իսկ մնացածները՝ մինչև 2020 թ. վերջը։

Ինչպես լրագրողներին հայտարարել է Silk Way Holding-ի նախագահ Զաուր Ախունդովը, տվյալ պայմանագրի ստորագրմամբ՝ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիան սկսում է իր զարգացման նոր փուլը։ «Silk Way Airlines-ը կստանա Boeing արտադրության տասնյակ նոր և ժամանակակից ինքնաթիռներ։ Մենք պլանավորում ենք այդ ինքնաթիռները՝ օպերացիոն և ֆինանսական վարձակալության հիման վրա տրամադրել մյուս ավիափոխադրողներին։ Այս նախագիծը շատ լավ հեռանկար ունի»,- ասել է նա։

Դեսպան Ռոբերտ Սեկուտաի խոսքով, ստորագրված փաստատթուղթը հանդիսանում է՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև շատ սերտ հարաբերությունների ցուցանիշը։ «Boeing կորպորացիայի կողմից արտադրված ինքնաթիռները տարբերվում են իրենց հուսալիությամբ, այդ ինքնաթիռներով անվտանգ է իրականացնել, ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ։ Մենք շատ ենք շահագրգռված ադրբեջանական ընկերության հետ այդ փաստաթղի ստորագրման մեջ և շատ ենք բավարարված ձեռք բերված համաձայնությամբ»,- ասել է դեսպանը։ Նա նաև իր երկրի պատրաստակամություն է հայտնել՝ Ադրբեջանում ստեղծվող ցածր բյուջետային Buta Airways ընկերության հետ համագործակցելո կապակցությամբ։

Boeing ընկերության ավագ փոխնախագահ Մարտի Բենտրոտի խոսքով, Ադրբեջանի կողմից գնվող ժամանակակից ինքնաթիռները հաշվարկված են 189 ուղևորների համար, շատ արդյունավետ են և հուսալի։ «Մենք ստորագրված պայմանագիրը համարում ենք՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև շատ կարևոր առևտրական պայմանագիր»,- ասել է նա։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285