Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանում առաջին կիսամյակում նավթի արդյունահանումը կրճատվել է 9%-ով

Բաքու-ԱՊԱ: 2017 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանում նավթի արդյունահանումը՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 9%-ով, նշվում է Պետվիճկոմի հաղորդագրությունում:

Վիճակագրության համաձայն, 2017 թ. առաջին կիսամյակում ապրանքային գազի ծավալը 0,2%-ով կրճատվել է՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Դրա հետ մեկտեղ, Պետվիճկոմը տեղեկություն չի հաղորդում նավթի ու գազի արդյունահանման քանակական ցուցանիշների մասին:

2016 թ. Ադրբեջանում նավթի արդյունահանումը, այդ թվում նաև կոնդենսատը, կազմել է 41 մլն 29,5 հազար տոննա, գազը՝ 29 մլրդ 331,6 մլն խմ:

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ 2017 թ. նավթի արդյունահանումը կանխատեսում է 40 մլն տոննայի, գազը՝ 29 մլրդ 561 մլն խմ-ի մակարդակով:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286