Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ալի Ահմեդով. «Ադրբեջանում ամեն տարի պետք է բացվեն առնվազն 100 հազար աշխատատեղեր»

Բաքու-ԱՊԱ: «Վերջին 15 տարում Ադրբեջանում ստեղծվել են 1,9 մլն նոր աշխատատեղեր: Դա կազմում է տնտեսապես ակտիվ բնակչության 40 տոկոսը»:

Այդ մասին՝ «Հասնել կայուն զարգացման նպատակներին. կայուն զարգացման և արժանի աշխատանքի քարոզում» թեմայով համաժողովում ասել է՝ փոխվարչապետ Ալի Ահմեդովը:

«Ադրբեջանի բնակչությունը ամեն տարի աճում է 1,1-1,2 տոկոսով: Դա նշանակում է, որ ամեն տարի երկրի աշխատանքի շուկա պետք է դուրս գա ավելի քան 100 հազար մարդ: Դրա համար էլ Ադրբեջանում ամեն տարի պետք է բացվեն առնվազն 100 հազար աշխատատեղեր: Ադրբեջանում բնակչության ավելի քան 45 տոկոսը ապրում է գյուղական վայրերում և զբաղվում է գյուղատնտեսությամբ»:

Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ադրբեջանցիները ենթարկվել ե էթնիկական մաքրման. «Մարդիկ լքել են իրենց հարազատ հողերը: Այժմ կարևոր խնդիրը՝ հարազատ վայրերից վերաբնակեցված ավելի քան 1 միլիոն քաղաքացիներին արժանի աշխատանքով ապահովելն է»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267