Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ալի Ահմեդով. «Մեր տնտեսությունը կբարձրանա նոր մակարդակի»

Բաքու-ԱՊԱ: «Եթե Հեյդար Ալիևը չվերադառնար իշխանության գլուխ, ապա այսօր մենք կապրեինք բոլորովին այլ Ադրբեջանում:

Մենք հպարտանում ենք այսօրվա Ադրբեջանով»:      

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը՝ Ադրբեջանի Ազգային փրկության օրվա (նշվում է հունիսի 25-ին) կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը նշել է, որ վերջին 12-13 տարիների ընթացքում կենսաթոշակները բարձրացվել են 250 տոկոսով:

«Այսօր կենսաթոշակների բարձրացումը սովորական գործընթաց է: Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո երկրի տնտեսությունը ձևափոխության է ենթարկվում: Այսօր Ադրբեջանը  չվերականգնվող տնտեսական ռեսուրսների ռազմավարությունից անցում է կատարել վերականգնվող ռեսուրսների ռազմավարության: Ադրբեջանի տնտեսությունը անցում կկատարի նոր փուլ:  Փրկության գաղափարը՝ դա Ադրբեջանի վերականգնվող էներգիան է»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288