Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱԶԲ-ն 2018 թ. Ադրբեջանում տնտեսական աճ է կանխատեսում

Բաքու-ԱՊԱ: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 2018 թ. Ադրբեջանի տնտեսության մեկ տոկոս աճ է ակնկալում, ասվում է Ասիայի զարգացման բանկի՝ «Asian Development Outlook 2017: Sustaining Development Through Public-Private Partnership» զեկույցում:

2016 թ. Ադրբեջանի տնտեսությունը կրճատվել է 3,8 տոկոսով, ԱԶԲ-ն ակնկալում է, որ 2017 թ. անկումը կշարունակվի, սակայն նրա տեմպերը կդանդաղեն։ Այսպես, բանկի կանխատեսումների համաձայն՝ 2017 թ. Ադրբեջանի տնտեսությունը կկրճատվի 1,3 տոկոսով։

Իր հերթին, Ադրբեջանի կառավարությունը՝ 2017 թ. մեկ տոկոս, իսկ 2018 թվականին՝ 1,5 տոկոս երկրի տնտեսական աճ է ակնկալում։

«Ադրբեջանում վերականգնումը դանդաղում է նավթի արդյունահանման կրճատման հետևանքով»,- նշում են ԱԶԲ-ի վերլուծաբանները։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276