Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվի և Մինվոդիի միջև երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի

Բաքու-ԱՊԱ: Էսենտուկի քաղաքում Ռուսաստանի Հյուսիսային Կովկասի գործերով նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամները քննարկել են Մինվոդի-Բաքու ուղղությամբ արագընթաց գնացքի գործարկման հարցը:

Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության գլխավոր տնօրենի խորհրդական, Հյուսիսային Կովկասի գործերով նախարարությանն առընթեր հանրային խորհրդի նախագահ Անվար Հաջիևը նշել է, որ նախագծի հիմնական նպատակն է կրճատել զբոսաշրջիկների ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:

Նշվել է, որ արագընթաց գնացքի գործարկումը կնպաստի զբոսաշրջիկների հոսքի աճին: Անվար Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը նույնպես շահագրգռված է այս նախագծի իրականացմամբ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027