Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Fitch. Ադրբեջանը կրկին վերադառնում է մանաթի կառավարվող փոխարժեքի քաղաքականությանը

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը կրկին վերադառնում է մանաթի կառավարվող փոխարժեքի քաղաքականությանը:

Այս մասին գրում է Fitch միջազգային վարկանիշային գործակալությանն առընթեր BMI Research հետազոտական ընկերությունը:    

BMI Research-ի Եվրոպայի երկրների գծով ռիսկերի դեպարտամենտի ղեկավար Լուկաս դուշ Սանտուշը նշել է, որ այդ քայլն արգելակում է տնտեսության մեջ անհրաժեշտ կառուցվածքային փոփոխությունները:

«Փոխարժեքի քաղաքականության մեջ դեպի հետ կատարված այս քայլը խոսում է այն մասին, որ համաշխարհային շուկայում էներգակիրների գների բարձրացումից հետո երկիրն ուզում է վերադառնալ հին մեթոդներին: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համարում է, որ արժույթի փոխարժեքի ճկուն քաղաքականությունը կարևոր է Ադրբեջանի համար: Հիմնադրամը համարում է, որ Ադրբեջանը պետք է անցնի լողացող փոխարժեքի քաղաքականության, ինչը նախատեսված է տնտեսական բարեփոխումների ճանապարհային քարտեզում, որը մշակվել է McKinsey&Co քոնսալթինգային ընկերության կողմից՝ 2016 թվականի վերջերին», - ասված է փաստաթղթում:       

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299