Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը Գեդեբեկի շրջանում մի շարք օբյեկտներ է բացել - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գեդեբեկի շրջան կատարած այցի շրջանակներում մասնակցել է 110/35/10 կիլովոլտանոց ենթակայանի բացման արարողությանը, ասված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նոր էլեկտրական ենթակայանը սպասարկում է 21 հազար բաժանորդների:  

Բացի այդ, նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է «Գեդեբեկի հանքային ջրեր» լիմոնադի գործարանի գործունեությանը: Այս գործարանի արտադրանքը ոչ միայն իրացվում է ներքին շուկայում, այլև արտահանվում է Ռուսաստան և Բահրեյն: Մոտ ժամանակներս գործարանի արտադրանքը կարտահանվի նաև մի քանի այլ երկրներ: Ձեռնարկությունում աշխատում է շուրջ 120 հոգի:    

Գործարանը կառուցվել է պետության կողմից հատկացված արտոնյալ վարկերի հաշվին:

Իլհամ Ալիևը նաև մասնակցել է Գեդեբեկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բացման արարողությանը: Նախագիծն իրականացվել է Ադրբեջանի կառավարության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից:   

Նախագահը Գեդեբեկում նաև մասնակցել է Հեյդար Ալիևի Կենտրոնի բացմանը: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301