Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը մասնակցել է Սալյանի շրջանում մի շարք սոցիալական օբյեկտների բացմանը - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հանրապետության Սալյանի շրջան այցի շրջանակներում մասնակցել է՝ Չուխանլը-Գյենջելի-Փիրաթման-Փարչա Հալաջ-Սեյիդան ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, հայտնում է պետության ղեկավարի կայքը:

«Azeravtoyol» ԲԲԸ-ի ղեկավար Սալեհ Մամեդովը Իլհամ Ալիևի տեղեկացրել է՝ ավտոճանապարհի տեխնիկական ցուցանիշների մասին։

Նշվել է, որ ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 30 կմ, որից 17,4 կմ-ն վերակառուցվել է տեղի գործադիր իշխանության կողմից՝ 2014-2015 թթ. հատկացված միջոցների հաշվին, ճանապարհի մնացած 12,8 կմ-ն՝ 2016 թ. պետբյուջեից «Azeravtoyol» ԲԲԸ-ին հատկացված միջոցների հաշվին։

Չուխանլի-Գյենջելի-Փիրաթման-Փարչա Հալաջ-Սեյիդան ավտոճանապարհը միացնում է ավելի քան 5 հազ. մարդ ապրող 5 բնակավայրերը։

Նույն օրը պետության ղեկավարը մասնակցել է՝ Պետական դրոշի թանգարանի բացմանը։

Դրա հետ մեկտեղ, Ի. Ալիևը մասնակցել է՝ 110/35/10 կիլովատ հզորությամբ «Գարագաշլը» նոր ենթակայանի բացման արարողությանը։

«Azerishiq» ԲԲԸ-ի ղեկավար Բաբա Ռզաևը Ի. Ալիևին տեղեկացրել է այն մասին, որ ենթակայանը էլեկտրաէներգիայով ապահովում է Սալյանի շրջանի մեծ մասը, մասնավորապես պետական կարևորության օբյեկտները։

Բացի դրանից, պետության ղեկավարը մասնակցել է՝ Սալյան քաղաքում 1200 աշակերտական տեղով թիվ 2 միջմակարգ դպրոցի նոր շենքի բացմանը։

Ի. Ալիևը ծանոթացել է նաև Խըդըրլը գյուղում՝ խմելու համար ծովի ջրի աղազրկման համալիրի գործունեությանը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301