Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանը մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը օրական 5 մլն բարելի

Բաքու-ԱՊԱ: Իրանն առաջիկա 5 տարում մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումը 20 տոկոսով՝ հասնելով օրական5 մլն բարելի։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեն։

Նրա խոսքով՝ նավթի արդյունահանման աճը պայմանավորված է նոր հանքերի մշակմամբ և արդեն մշակված օբյեկտներում տեխնոլոգիաների արդիականացմամբ։

Ապրիլի վերջին Զանգանեն հայտարարել էր, որ Իրանն օրական արդյունահանում է մոտ 3.8 մլն բարել նավթ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 30-ին ՕՊԵԿ-ը պայմանավորվել էր հոկտեմբերյան մակարդակից արդյունահանման օրական մակարդակը կրճատել 1.2 մլն բարելով՝ նավթի գների կայունացման համար։ Գործարքի պայմաններով Իրանը ստացել էր հնարավորություն՝ հասցնելու արդյունահանումը մինչպատժամիջոցային մակարդակ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288