Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նախագահ. «Ադրբեջանում գործազրկության և աղքատության մակարդակը էլ ավելի կնվազի»

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանում գործազրկության և աղքատության մակարդակը էլ ավելի կնվազի»։

Այդ մասին՝ շերամապահության, ծխախոտագործության և պնդուկի արտադրության զարգացման հարցերի վերաբերյալ համահանրապետական խորհրդակցությանը հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ստեղծվել է սոցիալական ենթակառուցվածք։ Մարզերում կառուցվել է ավելի քան 300 դպրոց, 600 հիվանդանոց, մոտ 50 օլիմպիական սպորտային համալիր։ Միևնույն ժամանակ գործարարներին հատկացված վարկերի հաշվին ստեղծվել են հարյուր հազարավոր աշխատատեղեր։ Ընդհանուր առմամբ, 2004 թվականից մինչև ներկա ժամանակը բացվել են 1,5 մլն աշխատատեղեր, որոնցից մեծամասնությունը հանդիսանում են մշտական։

Կարելի է ասել, որ ներկա ժամանակ Ադրբեջանում գործնականորեն չկա այնպիսի սոցիալական գործոն, ինչպես գործազրկությունը, որը անհանգստացնում է բազմաթիվ երկրների։ Գործազրկությունը գտնվում է 5%-ի մակարդակում։ Այսօր, ով ուզում է աշխատել, կարող է աշխատանք գտնել իր համար։ Հաշվի առնելով, որ վերջին 2 տարիներին մեծ աշխատանք է կատարվել գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում՝ Ադրբեջանում գործազրկության և աղքատության մակարդակը էլ ավելի կնվազի։ Մենք կարողացանք մեր ժողովրդին, պետությանը փրկել այդ մեծ աղետներից»։

15:27

«Ներկա ժամանակ սրընթաց զարգացում է դիտարկվում է ոչ միայն Բալաքենի, Զագաթալայի, Գախի շրջաններում, այլ նաև ողջ հյուսիս-արևմտյան գոտում:

Այստեղ կատարվում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումներ: Վերջին տարիներին այս տարածաշրջանում՝ սոցիալական օբյեկտների, ճանապարհների, էլեկտրակայանների, գազաֆիկացման ու ջրամատակարարման համար բյուջետային մեծ միջոցներ են նեդրվել»:
Այդ մասին՝ շերամապահության, ծխախոտագործության ու պնդուկի արտադրության զարգացման հարցերին նվիրված համահանրապետական խորհրդակցությունում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ի. Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի գազաֆիկացման մակարդակը հասել է 93 տոկոսի և երկիրը դարձել է՝ Եվրոպայի ու ընդհանուր առմամբ աշխարհի գազի հուսալի մատակարար: Անդրադառնալով պարենային անվտանգության հարցին, նախագահը հայտարարել է, որ այն հանդիսանում է առաջնային:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 11 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0024
 
RR
0.0287