Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նախագահ. «Ադրբեջանում պետք է տարածվի ինքնազբաղվածության ծրագիրը»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բալաքենում «ABAD կենտրոնի» բացումից հետո հանդիպել է հասարակության ներկայացուցիչների հետ

Նախագահը հանդես է եկել ելույթով ։

«Բալաքենի շրջանում գազաֆիկացիան 100 տոկոսի մակարդակին է։ Նույնիսկ ողջ երկրի մասշտաբով առայժմ չենք հասել նման մակարդակի։ Երկրում այդ մակարդակը հավասար է 93 տոկոսի, իսկ Բալաքենում 100 տոկոսի։ Լուծվում են էլեկտրոէներգիայի հետ կապված խնդիրները, անցկացվում են գյուղական ճանապարհներ։ Այսօր մենք նման նոր ճանապարհ ենք բացել, հետագայում կշարունակենք նաև մյուս գյուղերում ճանապարհների անցկացումը։

Ձեզ լավ հայտնի է, որ երկրաշարժից հետո Ադրբեջանի պետությունը նյութական օգնություն է ցուցաբերել իր քաղաքացիներին, միայն Բալաքենի շրջանում պետության հաշվին կառուցվել են ավելի քան 7 հազար մասնավոր տներ, ավելի քան 2 հազար տներ հիմնարար վերանորոգվել են։ Կարծում է, սա լավ ցուցանիշ է։ Քանզի ծանր վիճակում հայտնված քաղաքացիների խնդիրների լուծման համար՝ պետությունը ջանքեր չի խնայել և այսօր Բալաքենի շրջանում սոցիալ-տնտեսական զարգացումը լավ մակարդակի վրա է։ «ABAD կենտրոնի» բացումը դրա ակնառու ցուցանիշն է։ Այդ կապակցությամբ ես արդեն համապատասխան կարգադրություններ եմ արել, որ Ադրբեջանում պետք է տարածվի ինքնազբաղվածության ծրագիրը, իսկ պետությունն էլ իր հերթին պայմաններ կստեղծի դրա համար։

Ինչպես ինձ տեղեկացրել են, Բալաքենի շրջանում քաղաքացիներին հատկացվել են 12 կոնտեյներներ և այդ կոնտեյներներում արդեն արտադրվում է արտադրանք՝ մուրաբա։ Դրանք մատակարարվում են ներքին շուկա, կմատակարարվեն նաև արտաքին շուկաներ»։

Նախագահը նշել է, որ տարվա ընթացքում Բալաքենի շրջանում 2 200 հեկտար տարածքում տնկվել են պնդուկի նոր այգիներ, այդ այգիների մակերեսը արդեն հասցվել է 7 հազար հեկտարի։

«Առաջիկա տարիներին, պնդուկի այգիները լրացուցիչ կտնկվեն ամենաքիչը 3 հազար հեկտար տարածքում և այս բոլոր հարցերը լուծվում են պետության հաշվին։ Այսինքն պետությունը ապահովում է անհրաժեշտ տնկիներով, լուծում է ոռոգման հարցերը, պայմաններ է ստեղծում գյուղացիների համար, որպեսզի նրանք, խնամելով այդ ծառերը, արտասահման ուղարկելով արտարժույթ բերող ապրանք՝ էլ ավելի բարելավեն իրենց նյութական վիճակը։ Հետևաբար, առաջիկա տարիներին էլ ավելի լուրջ քայլեր կձեռնարկվեն ավանդական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, ինչպես Բալաքենի, այնպես էլ մյուս շրջաններում»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 11 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0024
 
RR
0.0287