Լրահոս
աճ
Ամենաընթերցված

SOCAR. TANAP-ի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին

Բաքու-ԱՊԱ: Անդրանատոլիական գազատարի (TANAP) շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարվա հունիսի 19-ին:

Այս մասին հայտարարել է SOCAR-ի (Ադրբեջանի Պետնավթընկերություն) ներդրումների դեպարտամենտի ղեկավար Վագիֆ Ալիևը:

«Ադրբեջանական գազը TANAP խողովակաշարով պետք է փոխադրվեր հուլիսի սկզբներից: Սակայն, հունիսի 24-ին Թուրքիայում նախատեսված են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի վերջին հանդիպման ժամանակ որոշվել է TANAP-ի շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը անցկացնել հունիսի 19-ին», - ասել է Վագիֆ Ալիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027