Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Թրամփի վարկանիշն ԱՄՆ-­ի ընտրողների շրջանում ընկել է մինչև ռեկորդային ցածր ցուցանիշ

Բաքու-ԱՊԱ։ Ըստ Գելլապի ինստիտուտի վերջին տվյալների՝ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել է նրա պաշտոնակալությանից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ:

Մարտի 19-­ին ԱՄՆ-­ի չափահաս բնակչության շրջանում Թրամփին ցուցաբերվող աջակցությունը նվազել է մինչեւ 37 տոկոս այն դեպքում, երբ նրա աշխատանքին հավանություն չի տվել հարցվածների 58 տոկոսը:

Դեռ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-­ի նախագահի վարկանիշը կազմում էր 45 տոկոս:
Գելլապի ինստիտուտի հարցմանը մասնակցել են 1500 չափահաս ամերիկացներ: Ինստիտուտի կողմից անցկացվող հարցումների վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Դոնալդ Թրամփի երդմնատվության արարողությունից անմիջապես հետո անցկացված հարցումը ցույց էր տվել, որ նրան հավանություն էին տալիս եւ հանվանություն չէին տալիս հավասար քանակությամբ հարցվածներ՝ 45­-ական տոկոս: Նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության հավանության ցուցանիշն առավելագույն մեծության է հասել հունվարի 25-­ին եւ 26-­ին՝ 46 տոկոս:

Գելլապի ինստիտուտի փորձագետները գտնում են, որ Սպիտակ տան ղեկավարի վարկանիշի անկման վրա ազդել են գլոբալ տաքացման վերաբերյալ նրա արած հայտարարությունները, ինչպես նաեւ գովեստի խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին եւ այն պնդումները, թե Բարաք Օբաման արտոնել է նրա կենտրոնակայանի գաղտնալսումը «Թրամփ-­Թաուեր» նյույորքյան երկնաքերում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296